ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.10.2024 | 00:05

Լո՛ւր ձայնից մերոց, Տէր Աստուա՛ծ մեր, ընկա՛լ զաղաչանս մեր, զհամբարձումն ձեռաց մերոց եւ զբանս աղօթից՝ սրբելով զերեկոյի պատարագս մեր ի հոտ անուշից ի հաճոյս Քեզ պատրաստել: Յաւե՛լ ի մեզ, Տէ՛ր ամենակալ, զհաւատ, զյոյս, զսէր եւ զամենայն գործս առաքինութեան, որպէս զի ըստ կամաց Քոց բարեսիրաց, միշտ կրօնաւորեալք բարեպաշտութեամբ ի տուէ եւ ի գիշերի, արժանաւորք եղիցուք յաղագս անձանց մերոց փրկութեան եւ վասն հոգեւոր կենացդ աղաչել զՔեզ, Տէ՛ր, եւ գտանել ի Քէն զշնորհս եւ զողորմութիւն. եւ գոհանալով փառաւորեսցուք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն

:

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ